«Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը». Պուտին

Ուրբաթ, Դեկտեմբերի 6, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բելառուս՝ մասնակցելու Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին։ Ստորև ներկայացնում ենք Պուտինի հիմնական մտքերը՝

Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը,

Ուկրաինայում Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունն աշխարհը մղում է գլոբալ հակամարտության եզրին,

Ռուսաստանն ու Բելառուսը արտաքին ճնշման պայմաններում իսկապես դաշնակցային աջակցություն են ցուցաբերում միմյանց համաշխարհային գործերում,

Կստորագրվի Միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր,

Փաստաթղթերում հստակ ամրագրված է Բելառուսում տեղակայված ТЯО համակարգի օգտագործումը՝ ՌԴ-ի ու Բելառուսի պաշտպանական նպատակներով՝ այդ երկրների դեմ սպառնալիքի դեպքում։